ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարի գալուստ Herbs and Honey:

Մեզ համար կարևոր է Ձեր գաղտնիությունը՝ մեր կայք այցելելիս։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է կայքն օգտագործողի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, օգտագործման, բացահայտման և պաշտպանության կանոնները։

Օգտագործողի կողմից տրամադրվող անձնական տեղեկատվություն

  • Հարթակում կարող են հավաքագրվել և պահպանվել Օգտագործողի կողմից լրացված այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, բնակության հասցե՝ գնում կատարելիս կամ բաժանորդագրվելիս։
  • Վճարման տվյալներ․ հարթակում գնումներ կատարելիս Ձեր վճարման տվյալները ապահով կերպով մշակվում են երրորդ կողմի վճարային պրովայդերների կողմից։

Ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկատվություն

Հարթակի աշխատանքի կատարելագործման և Հարթակի օգտագործման վերաբերյալ ընդհանուր վիճակագրական տեղեկատվության հավաքագրման նպատակով ավտոմատ կերպով կարող է հավաքագրվել և պահպանվել Օգտագործողի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն` ներառյալ, սակայն չսահմանափակվելով:

  • Օգտագործողների կողմից օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկատվություն (օրինակ` սարքի տեսակը/մոդելը, զննարկիչների տեսակը` այդ թվում դրա հերթական տարբերակը (Google Chrome, Safari, այլ), օպերացիոն համակարգը` այդ թվում դրա հերթական տարբերակը (iOS, Android, այլ), IP հասցեն),
  • Հարթակի էջերը, որոնք այցելում են Օգտագործողները։
  • Ժամանակահատվածը, որը Օգտագործողները անցկացնում են Հարթակում։
  • Աշխարհագրական տեղեկատվություն (Հարթակի հաճախումները` ըստ երկրների)։
  • Հարթակի հաճախումները տարբեր էլեկտրոնային միջավայրերից (այլ կայքերից, հավելվածներից և այլն)։
  • Օգտագործողի կողմից Հարթակում կատարվող գործողությունները` վերջինիս նախընտրությունները հասկանալու և հիշելու համար։
  • Հարթակի հաճախումները` ըստ տարիքային խմբերի։

Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր տվյալները

  • Պատվերների մշակում և առաքում։
  • Կայքի ֆունկցիոնալության և օգտատերերի կարիքների արձագանքի բարելավում։
  • Գովազդային առաջարկների, նորությունների և թարմացումների ուղարկում։
  • Կայքի անվտանգությունն ապահովելու և խարդախությունները կանխելու նպատակով։

Ինչպես ենք կիսում Ձեր տվյալները

  • Օգտվելով Հարթակից` Օգտագործողն ընդունում է սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանները և տալիս իր համաձայնությունը` սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված նպատակներով Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրելու և օգտագործելու համար:
  • Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները, բայց կարող ենք կիսվել երրորդ կողմի հետ հետևյալ դեպքերում․
    • Ծառայություններ մատուցողների հետ՝ վճարային համակարգեր, առաքման ընկերություններ։
    • Իրավապահ մարմինների հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

Գումարի վերադարձի գործընթաց հաճախորդների համար

Հայտի ներկայացում

  • Հաճախորդը պետք է ներկայացնի վերադարձի հարցում պաշտոնական աջակցման ձևով, էլ. փոստով կամ հեռախոսով։
  • Հարցումը պետք է պարունակի պատվերի մանրամասները (պատվիրատուի անձնական տվյալներ, գնված ապրանքի տեսակ, քանակ և այլն), վերադարձի պատճառը և ապացույց (օր․՝ լուսանկար, եթե առկա է)։

Իրավասության ստուգում

  • Հաճախորդների աջակցման թիմը ստուգում է հայտը, որպեսզի հաստատի վերադարձի իրավունքը։

Վերադարձը կարող է կատարվել հետևյալ դեպքերում

  • Ապրանքը/ծառայությունը չի մատակարարվել կամ եղել է ոչ պատշաճ որակի։
  • Ծառայությունը չի համապատասխանել պայմանագրով նշված պայմաններին։
  • Որոշ ապրանքներ/ծառայություններ կարող են լինել չվերադարձվող (նշված են կայքում)։

Հաստատում կամ մերժում

  • Եթե վերադարձը հաստատվում է, ապա գործընթացը շարունակվում է։
  • Եթե մերժվում է, հաճախորդին ուղարկվում է բացատրություն էլ. փոստով։

Վերադարձի իրականացում

  • Հաստատված գումարային վերադարձները կատարվում են հաճախորդի կողմից օգտագործված սկզբնական վճարման համակարգի միջոցով (բանկային քարտ կամ հաշվեհամար, PayPal և այլն)։
  • Վերադարձի իրականացումը սովորաբար տևում է 5-10 աշխատանքային օր, կախված վճարման համակարգից։

Կոնտակտային տվյալներ

Հարցեր ունենալու դեպքում կապվեք մեզ հետ ստորև նշված կապի միջոցներով։ Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար։

Herbs and Honey

Email: [email protected]

Phone: +374 98 929202 կամ +374 93 644645

Address: Գյումրի, Ռիժկովի փողոց